Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

Ասում են...

Ասում են...
30.09.2011 | 00:00

...թե «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զավենի Սարգսյանն առաջիկայում կայցելի ԱՄՆ, կհանդիպի պետդեպի որոշ ներկայացուցիչների հետ: Ասում են նաև, թե այցը կազմակերպել է ՀՀ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Մարի Յովանովիչը:
Այցը հետաքրքրական է վերջին շրջանում ՀԱԿ-ի լիդեր Տեր-Պետրոսյանի և Արևմուտքի դեսպանների «պոլեմիկայի» կոնտեքստում: Արամ Սարգսյանը համարվում է ՀԱԿ արևմտյան թևի ներկայացուցիչ, որը նույնքան «բնականոն» հարաբերություններ ուներ Մեթյու Բրայզայի հետ: Ըստ ամենայնի, ԱՄՆ-ը ցանկանում է այդով ցույց տալ Լևոն Տեր-Պետրոսյանին, որ նրա քայլերն այնքան էլ իրենց սրտով չեն, և իրենք ստիպված են խոսել «այլոց», այդ թվում և` Արամ Սարգսյանի հետ, որի դերակատարությունը ՀԱԿ-ի լիդերը հակված է շատ «չնկատել». ապագա փոխարինող-ֆավորիտների մեջ Արամ Սարգսյանը չկա, «կռիվը» գնում է Լևոն Զուրաբյանի, Հրանտ Բագրատյանի և Նիկոլ Փաշինյանի միջև:
Եվ այնուհանդերձ, ՀԺԿ և «Հանրապետություն» կուսակցությունների գոյությունը ՀԱԿ-ում լուրջ գործոն է, իսկ ահա ՀԺԿ ներկայացուցիչ Գրիգոր Հարությունյանն էլ էնտեղ է ասել, որ ՀԺԿ-ն դեռ չի որոշել` ինչպես է գնալու ընտրությունների: Համ էլ` «ումով»:
Փաստորեն, ՀԱԿ-ում հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում: Էլի՛:

Դիտվել է՝ 2010

Մեկնաբանություններ